23 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվայում կայացած հանդիպումն անհրաժեշտ էր և ժամանակին․ Կարասինը՝ եռակողմ հանդիպման մասին

Մոսկվայում կայացած հանդիպումն անհրաժեշտ էր և ժամանակին․ Կարասինը՝ եռակողմ հանդիպման մասին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների
երեկվա բանակցությունները հեշտ չէին, բայց օգտակար էին․ Տելեգրամի իր ալիքում գրել
է Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։

«Չնայած Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային
գործընթացի դժվարություններին, որը կերաշխավորեր Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները
և անվտանգությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում, Մոսկվայում
հանդիպումը անհրաժեշտ և ժամանակին փուլ էր։

Մասնակիցները պայմանավորվել են շարունակել
փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ջանքերը՝ տրանսպորտային հաղորդակցությունների
ապաշրջափակման ուղղությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները
քաղաքագետների և քաղաքացիական հասարակության միջև։ Քննարկվել է նաև եռակողմ խորհրդարանական
երկխոսությունը»,-գրել է Կարասինը։