06 Նոյ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր առաջարկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարթակ տրամադրելու վերաբերյալ, ուժի մեջ է․ Գալուզին

Մեր առաջարկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարթակ տրամադրելու վերաբերյալ, ուժի մեջ է․ Գալուզին

Ռուսաստանի առաջարկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարթակ տրամադրելու վերաբերյալ, ուժի մեջ է․ այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա հավելել է, որ ռուսական կողմը հատուկ նշանակություն է տալիս երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Ակնհայտ է, որ ծրագրվածը գործնականում իրականացնելու համար դեռևս զգալի աշխատանք է պետք։ Մենք պատրաստ ենք Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ ամբողջ օգնությունը՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար, այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները», – նշել է Գալուզինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը նշանակալի և արդյունավետ դեր է խաղացել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացում։

Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը նույնպես նշել է ռուսական դիվանագիտության ներդրումը խաղաղության գործընթացում՝ այն անվանելով «հատուկ»։

 

 

Ռազմագերիներ