21 Նոյ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դուբայի երկնքում մոտ ապագայում թռչող տաքսիներ կհայտնվեն

Դուբայի երկնքում մոտ ապագայում թռչող տաքսիներ կհայտնվեն

Դուբայը 2026 թվականին պլանավորում է թռչող տաքսիներ գործարկել իր երկնքում․ գրում է Euronews-ը։

Նշվում է, որ ի տարբերություն ինքնաթիռների և ուղղաթիռների, էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցները, որոնք կարողանում են ուղղահայաց թռիչքներ և վայրէջքներ կատարել (eVTOL), կապահովեն մի կետից մյուս կետ արագ ու անհատական ուղևորություն։

Տաքսիները նման են հսկայական ուղղաթիռի՝ անօդաչու սարքի նմանվող թևերով և պտուտակներով։

Նշվում է, որ մի օր այս թռչող տաքսիները կկարողանան ուղևորներին տեղափոխել քաղաքային խցանված ճանապարհների վրայով՝ առաջարկելով քաղաքներում կարճ հեռավորությունների օդային ճանապարհորդության նոր տարբերակ։

«Մենք այսօր օդային տարածքը պատկերացնում ենք որպես փողոց», – ասել է Դուբայի քաղաքացիական ավիացիայի փորձագետ Ալի Ահմադ Ալ Բլուշին։

 

Ռազմագերիներ