05 Նոյ
2025
11° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն ակնկալում է, որ Փաշինյանը կարտահանձնի Հայաստանի նախկին նախագահներին Բաքվին

Ադրբեջանն ակնկալում է, որ Փաշինյանը կարտահանձնի Հայաստանի նախկին նախագահներին Բաքվին

Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարտահանձնի հանրապետության նախկին նախագահներին Բաքվին, որպեսզի նրանք «պատասխանատվության ենթարկվեն Լեռնային Ղարաբաղի հետ կապված հանցագործությունների համար»։ Այս մասին նշվել է CBC TV ադրբեջանական հեռուստաալիքի հաղորդման ժամանակ։

«Ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Նիկոլ Փաշինյանը պետք է լրջորեն զբաղվի Հայաստանի նախկին ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու հարցով։ Խոսքն, իհարկե, քրեական արդարադատության մասին է՝ հաշվի առնելով նրանց հանցավոր գործողությունների բնույթն ու մասշտաբները։ Եվ տրամաբանական և արդարացի կլինի, որ այս հանցագործների ճակատագիրը որոշի ոչ այնքան հայկական, որքան ադրբեջանական արդարադատությունը։ Սա լիովին լուծելի հարց է՝ հաշվի առնելով երկու երկրների միջև հարաբերություններում ստեղծված նոր իրողությունները»,- նշվել է ռեպորտաժում։

Նախորդ օրը Փաշինյանը կրկին խոսել է Հայաստանի նախկին նախագահների դեմ։

«Ինչո՞ւ նախկին երեք հայ ղեկավարները չեն իրականացրել իրենց նկարագրած գերազանց լուծումները Ղարաբաղի հարցում», – հարցրել է Փաշինյանը սոցիալական ցանցերում։ Նրա խոսքով՝ կա երկու հնարավոր սցենար.

«Առաջինն այն է, որ նրանք ցուցաբերել են հանցավոր անգործություն՝ գուցե ծառայելով օտարերկրյա պետությունների շահերին, այլ ոչ թե՝ Հայաստանին, զրկելով մեզ Ղարաբաղի հարցի հիանալի լուծումներից։ Երկրորդն այն է, որ նրանց նկարագրած հիանալի լուծումները պարզապես քաղաքական խաբեություն են, որը հիմնված է մտավոր հետապնդումների վրա, և դրանց իրականացումը երբեք հնարավոր չի եղել»։

Ռազմագերիներ