Թող մեզ ասեն՝ ինչ է եղել մեր տղաների ճակատագիրը․ անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան շարունակվում է
Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում բողոքի ակցիա իրականացնող անհետ
կորած զինծառայողների ծնողների խոսքով՝ անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում
չեն կազմակերպել՝ պատճառաբանելով, որ օրակարգի մեջ չեն տեղավորվում, մեկ շաբաթ է անցել,
սակայն նույն պատկերն է:
«2 տարի 9 ամիս տղերքը տանը չեն, թող մեզ ասեն՝
ինչ է եղել մեր տղաների ճակատագիրը, գերիներից հինգ հոգի վերադարձել ու ասել են, որ
տղաներին տարան, թող հետևողական լինեն, աշխատեն այդ ուղղությամբ: Մեզ ասել են՝ ակցիաներ
մի իրականացրեք, աշխատում ենք, բայց մինչ օրս ոչ մի պատասխան չունենք»,-ասաց ծնողներից
մեկը։
Ցուցարարների խոսքով՝ Երևանում բացի Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից
ևս երեք խաչմերուկ փակ է: