11 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հյուսիսային Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները հանդես են եկել կոչով

Հյուսիսային Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները հանդես են եկել կոչով

Հյուսիսային Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները կոչով դիմել են ՀՀ իշխանությանը և մտահոգություն հայտնել ՀՀ-ում տեղի ունեցող վերջին ձերբակալությունների կապակցությամբ։ Հայտարարությանը միացել են Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը և Կանադահայ թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։

«Ձերբակալված հոգևորականները ճանաչված են իրենց նվիրումով, խոնարհությամբ և ժողովրդին ու Ավետարանին ծառայությամբ։ Նման վերաբերմունքը վտանգի տակ է դնում մեր ազգի բարոյական և հոգևոր հիմքերը, խաթարում է եկեղեցու սրբազան դերը մեր ազգային կյանքում»,- նշված է հայտարարության մեջ։

Նրանք ՀՀ իշխանություններին հորդորել են ապահովել արդարություն, թափանցիկություն և օրենքի պատշաճ կատարում, հարգել Հայ եկեղեցու պատմական անկախությունն ու սրբազան առաքելությունը։

Թեմակալ առաջնորդները շեշտել են, որ այս դժվարին պահին միասնաբար կանգնում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, հոգևորականության և բոլոր հավատացյալների կողքին՝ թե՛ Հայաստանում, թե սփյուռքում։

Հոգևորականները հրավիրել են միասնական աղոթքի՝ իմաստնության, խաղաղության, հայրենիքում վստահության և միաբանության վերականգնման համար։

Ռազմագերիներ