
Մարիամ Մկրտչյանը կստանա կանանց գրոսմայստերի կոչում
Մարիամ Մկրտչյանը 2025 թվականի շախմատի Եվրոպայի թիմային առաջնության շրջանակում լրացրել է իր վերջին՝ 3-րդ կանանց գրոսմայստերի նորման և առաջին միջազգային վարպետի նորման․ տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։
Մարիամը երկրորդ խաղատախտակի վրա 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և բարելավել իր վարկանիշը 35 կետով: Այժմ նրա վարկանիշը 2353 է:
Քանի որ Մարիամի վարկանիշն արդեն գերազանցում է անհրաժեշտ 2300-ի շեմը, նա կստանա կանանց գրոսմայստերի կոչում:


