Անհետ կորածների ծնողները փակել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը
Այսօր առավոտյան Էջմիածնի «Քիմիկների» զորամասի զինծառայողների
ծնողները, փակել են Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկը։
Դեռևս անցյալ շաբաթվանից նրանք հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի
հետ։
Անցյալ շաբաթ նրանք դարձյալ փողոցներ էին փակել, ոստիկանները, բանակցելով
ճանապարհի բացման համար, և խոստացել, որ հանդիպումը կկազմակերպվի։
Ցուցարարները 1 շաբաթ ժամանակ էին տվել՝ խոստանալով ժամկետի ավարտից
հետո ավելի մեծ թափով վերսկսել ակցիաները։