
ՆԱՏՕ-ն օգնության քողի տակ ընդլայնվում է դեպի ԱՊՀ․ Բորտնիկով
ՆԱՏՕ-ն ընդլայնվում է ԱՊՀ տարածքում՝ երկրներին ռազմական արդիականացման և հետախուզական ու իրավապահ մարմինների տեխնիկական համալրման հարցում օգնելու քողի տակ։ Այս մասին, ինչպես հայտնում է РИА Новости-ն, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն և ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի (ԱՊՀԾ) նախագահ Ալեքսանդր Բորտնիկովը։
Նրա խոսքով՝ ԱՊՀ պետությունների անվտանգությանն ու կայունությանն ուղղված սպառնալիքները դիտավորյալ սնուցվում են դրսից։
«ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը, որի անմիջական հետևանքն ուկրաինական ճգնաժամն էր, սառեցված չէ։ Այն շարունակվում է հետխորհրդային այլ պետությունների նկատմամբ՝ ռազմական արդիականացման և ռազմական ենթակառուցվածքների տարբեր օգնության նախագծերի, հետախուզական և իրավապահ մարմինների տեխնիկական համալրման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման քողի տակ», – նշել է Բորտնիկովը։


