Կոչ ենք անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը` երաշխավորելով մարդկանց և բեռների անսահմանափակ տեղաշարժը. Freedom House
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանին
կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը։
«Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ
մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին և անհապաղ քայլեր ձեռնարկել
ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը։
Կազմակերպությունը կոչ է արել երաշխավորելով մարդկանց, տրանսպորտային
միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը։