
Թրամփը կատակել է՝ ասելով, որ դեռ Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու հույս ունի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է՝ ասելով, որ դեռ սպասում է Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալուն, բայց արդեն 2026 թվականին։ ԱՄՆ նախագահի ելույթը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում։
«Ես չեմ կարծում, որ որևէ [ամերիկյան] նախագահ երբևէ կանգնեցրել է գոնե մեկ պատերազմ։ Ես ութ պատերազմ եմ կանգնեցրել ութ ամսվա ընթացքում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը զարմանք է հայտնել, որ չնայած այս հանգամանքին՝ ինքը չի ստացել Նոբելյան խաղաղության մրցանակը։
«Կարո՞ղ եք հավատալ դրան։ Նույնիսկ ես ասացի, որ դա անհնար է»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ հույս հայտնելով, որ «հաջորդ տարի ավելի լավ կլինի»։


