06 Նոյ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության նորանշանակ ղեկավարը շնորհավորել է ՀՀ-ին և Ադրբեջանին վաշինգտոնյան համաձայնագրերի առթիվ

Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության նորանշանակ ղեկավարը շնորհավորել է ՀՀ-ին և Ադրբեջանին վաշինգտոնյան համաձայնագրերի առթիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ադրբեջանում Եվրոպական միության ներկայացուցչության նորանշանակ ղեկավար Մարիաննա Կույունջիչի հավատարմագրերը։

Կույունջիչը շնորհավորել է ՀՀ-ին և Ադրբեջանին Վաշինգտոնում նախագահ Թրամփի գլխավորությամբ երկու երկրների միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված հաջողությունների համար։

Ընդգծելով Ադրբեջանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների հետագա զարգացման բարենպաստ հնարավորությունները՝ նա անդրադարձել է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում հաջող համագործակցությանը՝ նշելով, որ Եվրամիությունն ակտիվորեն աջակցում է տարածաշրջանային տրանսպորտային կապերի ստեղծման նախագծերին։

Կույունջիչը հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Ադրբեջանին ականազերծման ոլորտում։

 

Ռազմագերիներ