
Nestlé ընկերությունն ամբողջ աշխարհում կկրճատի 16․000 աշխատատեղ
Սննդի և խմիչքի հսկա Nestlé ընկերությունը հայտարարել է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում ամբողջ աշխարհում կկրճատի 16․000 աշխատատեղ․ գրում է Euronews-ը։
Դրանց թվում են 12․000 հաստիք կառավարչական և գրասենյակային պաշտոններում, ինչպես նաև 4․000 լրացուցիչ պաշտոններ արտադրության, լոգիստիկայի և մատակարարման բաժիններում։
Կրճատումները Nestlé-ի աշխատուժի օպտիմալացման և մեծ եկամտաբերություն ունեցող ապրանքների՝ սուրճի, հրուշակեղենի և բարձրակարգ ապրանքների վրա կենտրոնանալու ավելի լայն ջանքերի մի մասն են։
Նշվում է, որ ընկերությունում կատարվող կրճատումների նպատակն է բարելավել շահութաբերությունն ու արդյունավետությունը՝ աճող ճնշումների պայմաններում: Ըստ հրապարակման՝ ընկերության բաժնետոմսերի արժեքը 2022 թվականից ի վեր նվազել է մոտ 35%-ով:


