
Թրամփի ընտանիքը կրիպտոարժույթներից ավելի քան 1 միլիարդ դոլարի շահույթ է ստացել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա ընտանիքն անցյալ տարվա ընթացքում կրիպտոարժույթների լայն ցանցից ստացել են ավելի քան 1 միլիարդ դոլարի նախահարկային շահույթ․ գրում է Financial Times-ը։
Թրամփի ընտանիքը ներգրավված է տարբեր տեսակի կրիպտոարժութային նախագծերում:
Financial Times-ի տվյալներով՝ միայն TRUMP և MELANIA մետաղադրամները՝ Թրամփին և իր կնոջը նվիրված մեմքոյնները (համացանցից ոգեշնչված զվարճալի կրիպտոարժույթ, որը հաճախ հիմնված է համացանցային մեմերի վրա և կարող է լուրջ ֆինանսական կիրառություն ունենալ կամ չունենալ) ապահովել են մոտ 427 միլիոն դոլարի եկամուտ:
Նշվում է, որ մասնավոր ներդրողները միլիարդներ են ներդրել Թրամփի ընտանիքի կողմից աջակցվող կրիպտո կայսրությունում:

