
Միջին ծանրության հանցանքի համար մեղադրվող անձը ձերբակալվում է ցուցադրական նվաստացման տարրեր պարունակող եղանակով. Փաստաբանների պալատի նախագահը՝ Կոչուբաևի ձերբակալության մասին
ՀՀ փաստաբանների պալատի նախագահն արձագանքել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությանը.
«Համացանցում հայտնվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը պատկերող տեսանյութ։
Դրանում պարզորոշ երևում է, որ բռնության հետ չկապված՝ միջին ծանրության հանցանքի մեջ մեղադրվող անձը ձերբակալվում է ցուցադրական նվաստացման տարրեր պարունակող եղանակով՝ դիմակավորված իրավապահների կողմից, ասֆալտին պառկեցնելու միջոցով:
Նման եղանակով անհամաչափ ուժի կիրառությունը քաղաքացու, հատկապես՝ փաստաբանի նկատմամբ, դառնում է պատժիչ գործիք:
Արատավոր այս պրակտիկան դատապարտելի է»։


