24 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
5.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևն ասում է՝ Լաչինի միջանցքը ոչ միայն չենք բացելու, այլև շարունակելու ենք սովալլուկ անել մարդկանց․ ադրբեջանագետի մեկնաբանությունը

Ալիևն ասում է՝ Լաչինի միջանցքը ոչ միայն չենք բացելու, այլև շարունակելու ենք սովալլուկ անել մարդկանց․ ադրբեջանագետի մեկնաբանությունը

Երեկ China Media Group-ին տված ծավալուն հարցազրույցի ընթացքում
Ադրբեջանի նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ արցախահայության անվտանգությունն ու
իրավունքները կարող են ապահովվել բացառապես Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան:
Նա հայտարարել է նաև, որ Ադրբեջանին պետք է հանձնվեն Հայաստանի վերահսկողության ներքո
գտնվող անկլանվերը:

Ադրբեջանագետ Արամ Փոլադյանը ABC Media-ի հետ
զրույցում նշեց․ «Ալիևի խոսքերի ենթատեստը մեկն էր՝ «Դուք` հայերդ, կամ կապրեք,
ինչպես կասենք, կամ չեք ապրի», «Լաչինի միջանցքը ոչ միայն չենք բացելու, այլ շարունակելու
ենք սովալլուկ անել մարդկանց ու զինվել»:

Ադրբեջանագետն ընդգծեց՝ Ալիևի հարցազրույցին զուգահեռ Թուրքիայում
է գտնվում Զաքիր Հասանովը` ծանոթանալու ռազմատեխնիկական նոր միջոցներին։ Մինչ այդ,
Լաչինի միջանցքում էլ  շարունակում են արգելել տարբեր երկրներից ժամանած լրագրողների մուտքն Արցախ, և դա հաստատում են անգամ ադրբեջանական
լրատվամիջոցները։