
Բրիջիթ Բարդոն հոսպիտալացվել է
Հռչակավոր դերասանուհի Բրիջիթ Բարդոն երեք շաբաթ է՝ հոսպիտալացվել է։ Այս մասին տեղեկացնում է «Nice-Matin» լրատվականը։
Կինոյի՝ 1960-ականների աստղը գտնվում է ֆրանսիական Տուլոն քաղաքի Սեն-Ժան քաղաքի հիվանդանոցում։
Թե ի՞նչն է 91-ամյա Բարդոյի հոսպիտալացվելու պատճառը, աղբյուրը չի մանրամասնում։ Նշում է միայն, որ դերասանուհին տարել է բարդ վիրահատություն եւ դուրս կգրվի առաջիկա օրերին։


