Արայիկ Հարությունյանը վաղը կամփոփի նստացույցի և հանրահավաքի արդյունքները՝ խոսելով հետագա քայլերի մասին․ԱՀ նախագահի խոսնակ
Այսօր՝ հուլիսի 25-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված
համաժողովրդական հանրահավաքով ամփոփվելու է Արցախի ապաշրջափակման համար պայքարի հերթական
փուլը:
Այս մասին «Արցախպրես»-ի հարցին ի պատասխան հայտնել է Արցախի նախագահի
մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:
«Հուլիսի 26-ին, ամփոփելով նստացույցի, հանրահավաքի և մի շարք այլ
ընթացիկ զարգացումների միջանկյալ արդյունքները, Արցախի Հանրապետության նախագահը հանդես
կգա հայտարարությամբ՝ հետագա քայլերի մասին»,- ասել է Ավանեսյանը: