Արցախը շարունակելու է ինքնորոշման համար պայքարը՝ անկախ հայտարարություններից․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը միջազգային լրատվականներին
տված ասուլիսի ժամանակ անդրադաձել է Հայաստանի իշխանությունների հայտարարություններին։
Խոսելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, Հարությունյանն
ասել է. «Ոչ մի երկիր չի կարող մեզ զրկել ինքնորոշման իրավունքից։ Ես կոչ եմ անում
Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում։ Ինքնորոշման
իրավունքը միջազգային նորմ է, մեր իրավունքը, որը մենք օգտվում ենք նաև այսօր»։
Նա կոչ է արել Հայաստանի իշխանություններին զգույշ լինել իրենց
հայտարարություններում։ Ըստ Հարությունյանի` անկախ ամեն տեսակ հայտարարություններից
Արցախը «կշարունակի պայքարն ինքնորոշման համար»։
Արայիկ Հարությունյանը պատրաստ է նաև Բաքվի հետ երկխոսության, եթե
Բաքուն հաշվի առնի արցախահայերի իրավունքներն ու վարվի հավասարության սկզբունքով։
Հարությունյանը խոսել է նաև Լաչինի միջանցքից, տոտալ շրջափակումից
ու միջանցքը բացելու կենսական կարևորությունից։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները
նույնպես դժվարություններ ունեն պարենով ապահովելու հարցում, և «նրանք օգտվում են նաև
սննդի մեր սուղ պաշարներից»։