10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղության բանակցությունների ժամանակ Դոհային Իսրայելի հարվածներից հետո մեզ դավաճանված զգացինք. Ուիթքոֆ

Խաղաղության բանակցությունների ժամանակ Դոհային Իսրայելի հարվածներից հետո մեզ դավաճանված զգացինք. Ուիթքոֆ

Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը՝ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի երկու հիմնական բանակցողներն Իսրայել-ՀԱՄԱՍ հրադադարի միջնորդության գործում, իրենց «մի փոքր դավաճանված» են զգացել անցյալ ամիս խաղաղության բանակցությունների ժամանակ Կատարի վրա իսրայելական ավիահարվածներից. այս մասին նրանք պատմել են CBS-ի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում:

Հարվածի մասին Ուիթքոֆն իմացել է հաջորդ օրը՝ Իսրայելի արած հայտարարությունից։

«Կարծում եմ՝ ես և Ջարեդը… պարզապես մի փոքր դավաճանված զգացինք», – ասել է նա։

Նա ընդգծել է, որ Կատարի վրա Իսրայելի հարվածը բարդացրեց բանակցությունները, քանի որ Կատարը միջնորդ էր բանակցողների և ՀԱՄԱՍ-ի միջև։

«Մենք կորցրինք Կատարի վստահությունը. արդյունքում ՀԱՄԱՍ-ն անցավ ընդհատակ, և նրանց հետ կապ հաստատելը չափազանց դժվար դարձավ», – նշել է բանագնացը։

Թրամփի արձագանքի մասին հարցին Քուշները պատասխանել է.

«Կարծում եմ՝ նա զգաց, որ իսրայելցիները մի փոքր դուրս են գալիս վերահսկողությունից, և ժամանակն է ետ պահել նրանց այդպիսի բաներ անելուց, որոնք, իր կարծիքով, չէին բխում հենց իսրայելցիների երկարաժամկետ շահերից»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Իսրայելն ավիահարվածներ էր հասցրել Կատարի մայրաքաղաք Դոհային։ Օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներողություն է խնդրել ավիահարվածների համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ