08 Մար
2026
0° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծեծկռտուք և դանակահարություն՝ Բյուրեղավանի քաղաքապետարանի մոտ․ մասնակիցների մեջ են նաև համայնքապետի տեղակալն ու ավագանու անդամը․ shamshyan .com

Ծեծկռտուք և դանակահարություն՝ Բյուրեղավանի քաղաքապետարանի մոտ․ մասնակիցների մեջ են նաև համայնքապետի տեղակալն ու ավագանու անդամը․ shamshyan .com

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Բյուրեղավանի համայնքի տեղակալի և ավագանու անդամի մասնակցությամբ ծեծկռտուքից և դանակահարությունից։

Ըստ shamshyan.com-ի, հոկտեմբերի 15-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 01։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Վազգեն Ա Վեհափառի փողոցում, համայնքապետարանի հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Վարդան Սուքիասյանը վիճաբանել է Կոտայքի մարզի բնակիչներ 30-ամյա Սուրեն Թադևոսյանի և 31-ամյա Մանուկ Անդրեասյանի հետ, որն այնուհետև վերաճել է ծեծկռտուքի, և Վ. Սուքիասյանը դանակով հարվածել է Մ. Անդրեասյանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ Մ․ Անդրեասյանը և Ս․ Թադևոսյանը ծեծի են ենթարկել Վ․ Սուքիասյանին։

Պարզվել է նաև, որ Վ․ Սուքիասյանը զանգահարել է իր ընկերներին՝ Կոտայքի մարզի բնակիչներ 38-ամյա Դանիել Դանիելյանին և 39-ամյա Վահե Եղյանին, իսկ Ս․ Թադևոսյանը, իր հերթին, կանչել է իր եղբորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Ավետիս Թադևոսյանին, որոնք միմյանց ծեծի են ենթարկել՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ։ Դրանից հետո Վ. Սուքիասյանը քարերով հարվածել է Սուրեն Թադևոսյանին՝ դեմքի և գլխի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք:

Վ.Սուքիասյանը, Վ.Եղյանը, Դ.Դանիելյանը և Ս.Թադևոսյանը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են Կոտայքի մարզային քրեական վարչություն, իսկ Ա.Թադևոսյանը՝ հրավիրվել է:

Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Մ.Անդրեասյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Վարդան Սուքիասյանը Բյուրեղավան համայնքի ավագանու անդամ է, իսկ Դանիել Դանիելյանն աշխատում է Բյուրեղավանի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի տեղակալ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ