05 Նոյ
2025
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կաթնամթերքի կասկածելի թանկացումը. արտադրողները մրցու՞մ են բարձր գնի համար․ «Հետք»

Կաթնամթերքի կասկածելի թանկացումը. արտադրողները մրցու՞մ են բարձր գնի համար․ «Հետք»

Վերջին գրեթե երկու շաբաթում կաթնամթերքը Հայաստանում կտրուկ թանկացել է։ Օրինակ՝ 670 դրամանոց թթվասերը դարձել է 720 դրամ։ Ընդ որում՝ հատկանշական է, որ արտադրողների մեծ մասի արտադրանքի տեսականին է թանկացել` մածուն, կաթնաշոռ, թթվասեր, կաթ և այլն։ Որոշ խանութներում սպառողները մինչև 100 դրամի թանկացում են նկատել․ գրում է  «Հետք»-ը։

Փորձագետները տարատեսակ մեկնաբանություններ և կասկածներ ունեն կաթնամթերքի թանկացումների վերաբերյալ։ Ամենատարածված կարծիքը, թե QR կոդերի կիրառումն է թանկացման հիմքը, փորձագետների մի մասի համար համոզիչ և սպառիչ չէ։ Արտադրողները հրաժարվում են խոսել թանկացումների մասին:

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը դեռևս ուսումնասիրում է՝ արդյոք շուկայում կա՞ն գերիշխողներ, և լինելու դեպքում միայն կարող է վարույթ հարուցել։

Կաթնամթերք արտադրողների միության նախագահ. «Թանկացման պատճառը QR կոդերի կիրառումն է, հումքի թանկացումը»

«Հայ կաթ» կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը վերջին շրջանում կաթնամթերքի թանկացման միանգամից մի քանի պատճառ է նշում։

Դրանցից առաջինն, ըստ նրա, QR կոդերի կիրառումն է, որի նպատակն է վերահսկել ապրանքի իրացման ողջ շղթան։ Կաթնամթերք արտադրողները եկող տարվա հունվարի 1-ից պարտավոր են իրենց արտադրանքի վրա հսկիչ QR կոդեր փակցնել։ Սա Կառավարության որոշումն է, որը ընդունվել է դեռևս 2024-ի օգոստոսին։

Որոշ ընկերություններ արդեն իսկ սկսել են QR կոդեր կիրառել, և նրանց արտադրանքի վրա այդ կոդերը երևում են։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ