26 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայում նախօրեին ընդհատված հրադադարը վերականգնվել է

Գազայում նախօրեին ընդհատված հրադադարը վերականգնվել է

Գազայի հատվածում նախօրեին ընդհատված հրադադարը վերականգնվել է․ հայտնում է meduza.io-ն՝ Իսրայելի պաշտպանության ուժերին (IDF) հղումով:

Նախօրեին Իսրայելի զինված ուժերը հարվածներ էին հասցրել Գազայի հատվածում։ Հարվածները թիրախավորել էին զենքի պահեստները, կրակակետերը և ահաբեկչական գործունեության համար օգտագործվող այլ ենթակառուցվածքներ։ Հաղորդվել էր նաև վեց կիլոմետրանոց ստորգետնյա թունելների ոչնչացման մասին։

Իսրայելի զինված ուժերն ընդգծել է, որ հարձակումները պատասխան են ՀԱՄԱՍ–ի կողմից հրադադարի խախտմանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՄԱՍ-ը հարձակվել էր Ռաֆահում գտնվող պարեկային մեքենայի վրա՝  սպանելով երկու զինվորի և վիրավորելով ևս երկուսին։

 Իսրայելի ծայրահեղ աջակողմյան ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը կոչ է արել վարչապետ Բենիամին Նեթանյահուին վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ անկլավում հրադադարի խախտման պատճառով։

«Կեղծ պատրանքները, թե ՀԱՄԱՍ-ը կփոխի իր դիրքորոշումը կամ նույնիսկ կհետևի ստորագրված համաձայնագրին, ինչպես և սպասվում էր, վտանգավոր են դառնում մեր անվտանգության համար: Այս նեոնացիստական ​​ահաբեկչական կազմակերպությունը պետք է ամբողջությամբ ոչնչացվի, և որքան շուտ, այնքան լավ», – հայտարարել է Բեն-Գվիրը:

 

 

 

Ռազմագերիներ