
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դին
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դիակը, նշանակվել են փորձաքննություններ․ հայտնում են ՆԳ նախարարությունից։
Հոկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա։
Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակն է։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, Այշատ Բայմուրադովան հոկտեմբերի 15-ին դուրս էր եկել Ազատության պողոտայի հասցեներից մեկից և այլևս չէր վերադարձել։
Ռուսական Дождь-ի փոխանցմամբ՝ չեչենուհին Ռուսաստանից փախել է Հայաստան՝ ընտանեկան բռնության պատճառով։
Բայմուրադովան իր սենյակակիցներին ասել էր, որ զբոսանքի է դուրս եկել Instagram-ում ծանոթացած ընկերուհու հետ, որից հետո նրա հետ կապը կորել էր։
Дождь-ի պնդմամբ՝ իրավապաշտպանները ենթադրում էին, որ աղջկան առևանգել են։


