
Դուբայում կայացած ավտոմրցարշավում 7-ամյա Ռոբերտ Օհանյանը զբաղեցրել է երրորդ տեղը
Յոթամյա հայ մրցարշավորդ Ռոբերտ Օհանյանը Դուբայում կայացած միջազգային ավտոմրցարշավում զբաղեցրել է երրորդ տեղը։
Հոկտեմբերի 18-19-ը Դուբայում՝ Dubai Kartdrome-ում, տեղի են ունեցել IAME Series UAE 2025/26 միջազգային քարթինգային շարքի 2-րդ և 3-րդ փուլերը։
Bambino կատեգորիայում փոքրիկ մրցարշավորդ Ռոբերտ Օհանյանը (7 տարեկան) երկրորդ փուլում զբաղեցրել է երրորդ տեղը՝ ցուցադրելով կայուն արագություն և բարձր պատրաստվածություն տարածաշրջանի ամենաուժեղ մրցակիցների շարքում։
Ռոբերտ Օհանյանը ներկայացնում է Հայաստանը և SMP Karting Academy-ի (Մոսկվա) անդամ է։


