14 Փտր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բեռնատարների վարորդները փակել են Բագրատաշենի ու Բավրայի անցակետերի ճանապարհը

Բեռնատարների վարորդները փակել են Բագրատաշենի ու Բավրայի անցակետերի ճանապարհը

Բեռնատարների վարորդները փակել են Բավրայի, Բագրատաշենի և Գոգավանի անցակետերը։

«Հետքայլ չի լինելու,- ABC Media-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը,- Անցակետերի ճանապարհը փակ կպահենք այնքան, քանի դեռ կառավարության ներկայացուցիչները նորմալ, ինչպես հարկն է, չեն բանակցի Կրեմլի իրենց գործընկերների հետ, որ մեր հարցին լուծում գտնվի»։

ՌԴ Միգրացիայի օրենքի՝ վերջերս ուժի մեջ մտած փոփոխությամբ՝ օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում Ռուսաստանում կարող են գտնվել մինչև 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։ Ճանապարհ փակած բեռնատարի վարորդները Հայաստանի իշխանությունից ակնկալում են ռուսների հետ բանակցել:

Վարորդները, հիշեցնենք, կառավարության մոտ օրեր առաջ հայտարարել էին՝ եթե սայլը տեղից չշարժվի, բեռնատարներով ճանապարհներ են փակելու։

Ռազմագերիներ