08 Մար
2026
1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գյումրին կարող էր դառնալ ընդդիմադիր ուժերի կենտրոն․ Փաշինյանն ուզում է ազատվել մրցակիցներից․ ռուս փորձագետներ 

Գյումրին կարող էր դառնալ ընդդիմադիր ուժերի կենտրոն․ Փաշինյանն ուզում է ազատվել մրցակիցներից․ ռուս փորձագետներ 

2026-ի խորհրդարանական ընտրություններին առաջ՝ Հայաստանում իշխանությունն ուզում է մաքրել ընդդիմադիր դաշտը․ Կովկասի հարցերով փորձագետ Ալեքսանդր Կռիլովի տեսակետն է։ «Известия»-ի հետ զրույցում նա ասել է, որ Գյումրին կարող էր դառնալ ընդդիմադիր ուժերի կենտրոն, ու հենց դա կանխելու համար է Նիկոլ Փաշինյանը հավանություն տվել քաղաքապետի ձերբակալությանը։

«Կարծում եմ, որ Վարդան Ղուկասյանը ճաղերի հետևում կմնա մինչև եկող տարվա հունիսին նախանշված խորհրդարանական ընտրություններ։ Եթե իշխանությանը հաջողվի Գյումրիի քաղաքապետի դեմ ինչ-որ բան գտնել, վերջինս անազատության մեջ կմնա երկար»,- հավելել է փորձագետը։

Ըստ Կռիլովի՝ ընդդիմադիրները պայքարում են ոչ արդյունավետ։ «Գյումրիում կիսատ-պռատ, ոչինչ չտվող ցույցեր են։ Աստիճանաբար մարեցին նաեւ եկեղեցու առաջնորդների գլխավորած հավաքները։ Վերջերս Երեւանում էլ ցույցեր եղան, բայց, նորից, չկարողացան կրիտիկական զանգված փողոց դուրս բերել։
Պետք է ընդունել նաեւ, որ իշխանության քայլերը հետևողական են, ու նրանք ունեն բոլոր հնարավորությունները քաղաքական հարթակը մրցակիցներից ազատելու համար»,- ընդգծել է ռուս փորձագետը։

«Известия»-ն գրել է նաեւ, որ Գյումրիի ընտրությունից հետո մեծացել է Վարդան Ղուկասյանի ազդեցությունը տեղական քաղաքական դաշտի վրա։ «Քաղաքապետի իրավական գործի հետաքննությունն ակտիվորեն շարունակվում է, իսկ Գյումրիում իրավիճակը դեռ լարված է։ Հարցականի տակ է թե՛ Ղուկասյանի ապագան, թե՛ նրա  քաղաքականությամբ զբաղվելու հեռանկարը»,- ամփոփել է պարբերականը։

«EADaily»-ի անդրադարձը՝ Արամ Գաբրիելյանովի մեկնաբանությամբ։ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում տեղի ունեցող դեպքերը ռուս քաղաքագետն այսպես է վերլուծել․  «Գյումրիում ռուս զինվորականներ կան, եւ Նիկոլ Փաշինյանը հարձակվել է ռուսական բազայի վրա։ Մտածում էի՝ Փաշինյանը կձգձգի ռուսական ռազմաբազայի վրա հարձակումը։ Բայց, ըստ երևույթին, նա Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու հրաման է ստացել։ Գյումրիի քաղաքապետի ձերբակալությունը ռազմաբազայի վրա այդ հարձակման սկիզբն է»։

Անդրանիկ Միհրանյանի հետ էլ զրուցել է «Московский Комсомолец»-ը։ Ընդդիմությունը Հայաստանում, կարծում է քաղաքագետը, միասնական չէ, եւ ընդդիմադիրներին գուցե համախմբի Գյումրիում տեղի ունեցած բացահայտ, անամոթ ու ցինիկ գործողությունը։ Ըստ նրա՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ՝ Փաշինյանը մաքրում է քաղաքական դաշտն ու ցանկանում այնպես անել, որ  «մոծակն անգամ չթռչի առանց իր թույլտվության»։

«Մեծ քաղաքի ընդդիմադիր ղեկավարը կարող է իր կողմ քաշել որոշ ուժեր և սոցիալական շերտեր։ Եվ Գյումրիում կատարվողը Փաշինյանի հետևողական քաղաքականությունն է՝ վերացնելու ինստիտուցիոնալ ընդդիմություն ձեւավորման եւ կայացման բոլոր հնարավորությունները։ Ղուկասյանի ձերբակալությունը եկեղեցու դեմ տարվող արշավի շարքից է», – նշել է քաղաքագետը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ