08 Մար
2026
1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուբեն Մխիթարյանը բերման է ենթարկվել անհիմն․ «Մեր ձևով»

Ռուբեն Մխիթարյանը բերման է ենթարկվել անհիմն․ «Մեր ձևով»

Համացանցում են հայտնվել «Մեր ձևով» շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին բերման ենթարկելու տեսանյութերը․ տեղեկացնում է «Մեր ձևով» շարժումը։

«Դրանցից մեկում երեւում է, թե ինչպես են իրավապահները, մասնավորապես` մի խումբ ոստիկանական համազգեստավորներ ու սեւբերետավորներ, բիրտ ուժ կիրառում քաղաքացիների նկատմամաբ՝ խմբակային կերպով քաշքշելով ու գետնին տապալելով, ինչին որպես փաստաբան (Փաստաբանների պալատի անդամ), փորձում է արձագանքել և բռնության ենթարկվող քաղաքացիներին իրավական օգնություն ցույց տալ Ռուբեն Մխիթարյանը:

Արդյունքում, Մխիթարյանն է հայտնվել բերման ենթարկվածի կարգավիճակում:

Տեսանյութում լսվում են նրա խոսքերը՝ ուղղված իրեն բերման ենթարկող ոստիկաններին, թե «յոթ հոգով ծեծում էին…(նկատի ունի քաղաքացիներին )» :

Մեկ այլ տեսանյութում տեսնում ենք ոստիկանական «պաշարման» մեջ հայտնված Մխիթարյանին՝ ձեռքերը վեր բարձրացրած :

Ակնհայտ է, որ իրավապահները Ռուբեն Մխիթարյանին բերման են ենթարկել անհիմն կերպով, ամենայն հավանակամությամբ, ունենալով և կատարելով քաղաքական հրահանգ»,- ասված է շարժման հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ իրավապահները Մխիթարյանին բերման էին ենթարկել այսօր՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության լարված իրավիճակի ժամանակ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ