Ադրբեջանական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացու ուղղությամբ
Արցախում ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի
զենքերից կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանք իրականացնող տրակտորի ուղղությամբ։
Ինչպես տեղեկացնում են Արցախի Ներքին գործերի
նախարարությունից, ժամը 11:20-ի սահմաններում Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ
Ա. Մ.-ն (ծնված 1959թ.) իրեն պատկանող տրակտորով, Շոշ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական
աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ
Զինադադարի խախտման հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։