27 Հոկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների հարցը կքննարկվի հոկտեմբերի 24-ին՝ ԵԱՏՄ նիստում․ Գևորգ Պապոյան

Դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների հարցը կքննարկվի հոկտեմբերի 24-ին՝ ԵԱՏՄ նիստում․ Գևորգ Պապոյան

ՀՀ էնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անդրադարձել է դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնող հայ վարորդների բարձրաձայնած խնդրի լուծման ընթացքին, տեղեկացրել՝  ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ կառավարությանը և առաջարկել, որպեսզի իրենց ներքին օրենսդրությամբ սահմանված 90 օրը փոխարինվի 180 օրով։

Պապոյանը նշում է, որ կա դրական արձագանք, ՌԴ-ի գործընկերները կիսել են այս մտահոգությունը և իր տեղեկություններով՝ արդեն իսկ ներքին շրջանառության փուլում է օրենսդրական նախաձեռնությունը, որն ուղղված է խնդրի լուծմանը։

Հարցին, թե ինչու է դանակը հասել ոսկորին, նոր են քայլեր ձեռնարկում, Էկոնոմիկայի նախարարը արձագանքել է՝  իրենք սկսել են աշխատել այն պահից, երբ ՌԴ-ի կողմից օրենքը ուժի մեջ է մտել, ուղարկել են առաջին նամակը, իսկ հետո տեղի են ունեցել բանակցություններ, ստացել են արձագանք, որ խնդրի լուծմանն ուղղված նախագիծը մշակվում է։

Նա հայտնեց, որ հարցը քննարկվելու է հոկտեմբերի 24-ին՝ ԵԱՏՄ նիստում, պետք է սպասել նիստի արդյունքներին։ Թե երբ կընդունվի նոր օրենքը, Պապոյանը չի կարող ասել։ «Այստեղ ամենակարևորն այն է, որ խնդիրը բարձրացրել ենք, դիմացի կողմը հասկացել է, որ մեզ անլուծելի խնդրի առաջ է կանգնեցնում, որովհետև 90 օր մեր վարորդները միայն Լարսում կարող են կանգնել տարվա ընթացքում»,-ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ դեպի ՌԴ բեռնափոխադրումներ իրականացնող հայ վարորդները վերջերս ակցիաներ էին անում Կառավարության մոտ, քանի որ ըստ ՌԴ-ում ընդունված նոր օրենքի՝ նախկին 180 օրվա փոխարեն իրավունք է տրվում ՌԴ-ում անցկացնել 90 օր։  Կառավարությունից պահանջում էին լուծել այս խնդիրը։

Ռազմագերիներ