29 Դեկ
2024
1.9° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախցի ուսանողներն ակցիա են իրականացրել ԿԽՄԿ գրասենյակի մոտ և նամակ են փոխանցել

Արցախցի ուսանողներն ակցիա են իրականացրել ԿԽՄԿ գրասենյակի մոտ և նամակ են փոխանցել

Այսօր մի խումբ արցախցի ուսանողներ բողոքի ակցիա են իրականացրել
Երևանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ։

Ուսանողները երգել են Արցախի հիմնը, ապա խոսել Արցախում մնացած
իրենց ծնողների, քույրերի, եղբայրների և բարեկամների խնդիրների մասին՝ նշելով, որ Արցախում
այս պահին կա հացի, ջրի, դեղորայքի խնդիրներ, հղի կանայք թերսնված են, ինչի հետևանքով
վնասվում է թե՛ նրանց, թե՛ երեխաների առողջությունը։

«21-րդ դարում ունենք հացի հերթեր, որտեղ մարդիկ ուշագնաց են լինում»,-
ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանց հիմնական պահանջը ԿԽՄԿ-ից մեկն էր՝ Արցախ հումանիտար բեռ
ուղարկելը։

«120 հազար հայ այս պահին պատանդառության մեջ է Արցախում՝ զրկված
լինելով իր կենսական իրավունքներից, և որպես միջազգային մարդասիրական կազմակերպություն,
պարտավոր եք լինել արցախահայության կողքին և հումանիտար բեռ ուղարկել Արցախ։ Պահանջում
ենք, որ միջազգային հանրությանն իրազեկեք, որ 21-րդ դարում նոր ցեղասպանություն է իրականացվում,
ահազանգեք, որ 120 հազար մարդ սովի է մատնված»․- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ուսանողները նամակ են փոխանցել ԿԽՄԿ ներկայացուցչին, որն էլ իր
հերթին վստահեցրել է նամակը կփոխանցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության
ղեկավար Թիերի Ռիբոյին, ինչից հետո նրա հետ հանդիպում կկազմակերպեն։