06 Նոյ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հերթական ապօրինությունը փաստաբանի նկատմամբ. Փաստաբանների պալատի նախագահ

Հերթական ապօրինությունը փաստաբանի նկատմամբ. Փաստաբանների պալատի նախագահ

Երեկ տեղեկություն ստացանք փաստաբանի նկատմամբ իրականացրած հերթական ոչ իրավաչափ գործողության մասին․ այս մասին գրել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

«Համացանցում տեսանյութեր հրապարակվեցին, թե ինչպես է բերման ենթարկվում փաստաբան Ռուբեն Մխիթարյանը:

Տեսանյութերի ուսումնասիրությունից ակնառու է, որ Ռուբեն Մխիթարյանի գործողություններում որևէ ոչ իրավաչափ վարքագիծ առկա չէ:

Տվյալ դեպքում փաստաբանի մասնագիտական գործունեությունը ոչ միայն խոչընդոտվում է իրավապահների կողմից, այլև նրա նկատմամաբ իրականացվում է հետապնդում:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հորդորում եմ զերծ մնալ նման գործելաոճից:

Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:

Ավելին նման վարքագիծը առերևույթ պարունակում է հանցակազմի հատկանիշներ:

Պետք է արձանագրել, որ վերջին օրերին տեղի ունեցող փաստաբանների իրավունքների խախտումների շարունակականությունը խիստ մտահոգիչ է:

Իրավապահ մարմիններից պահանջում եմ դադարեցնել նման գործելաոճը:

Միաժամանակ, սույնով հրավիրում եմ պատկան միջազգային կառույցների ուշադրությունը՝ ակնկալելով պատշաճ գնահատական կատարվող իրավախախտումների կապակցությամբ»,-գրել է նա։

Ռազմագերիներ