06 Նոյ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Մեր ձևով»-ը  կարող է դատի տալ «Հայկական Ժամանակ»-ին և «civic.am»-ին

«Մեր ձևով»-ը կարող է դատի տալ «Հայկական Ժամանակ»-ին և «civic.am»-ին

«Մեր ձևով» շարժման մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել է, որ, հնարավոր է, դատական հայց ներկայացնեն իշխանական լրատվամիջոցների հետ։

«Եթե իշխանական խոսափողներ «Հայկական Ժամանակ»-ը և civic.am-ը 24-ժամվա ընթացքում չհերքեն իրենց հարթակներով տարածված զրպարտությունը, «Մեր ձևով» ժողովրդական շարժումը իրավական ճանապարհով է պահանջելու պարզել, թե ովքեր են նմանատիպ կեղծ ձայնագրություններ պատրաստում, որտեղի՞ց և ինչպե՞ս են այդ ձայնագրությունները հայտնվում իշխանական ԶԼՄ-ների ձեռքի տակ ու դաշտ նետվում։

Նշված պահանջը չկատարելու դեպքում նաև զրպարտության փաստով է հայց ներկայացվելու դատարան»,- մանրամասնել է Ղահրամանյանը։

Ռազմագերիներ