
Կալանավորվել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը
Կալանավորվել են Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետը՝ Հենրիկ Գասպարյանը, ու ևս մեկ անձ: Տեղեկությունն, ի պատասխան ABC Media-ի, հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Գյումրիում մի շարք պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված ևս երկու անձանց`այդ թվում՝ գլխավոր ճարտարապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- ասացին իրավապահ համակարգից։


