16 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուվրից գողացված զարդերն ապահովագրված չեն եղել, Ֆրանսիան չի ստանա փոխհատուցում դրանց կորստի համար

Լուվրից գողացված զարդերն ապահովագրված չեն եղել, Ֆրանսիան չի ստանա փոխհատուցում դրանց կորստի համար

Լուվրից գողացված զարդերն ապահովագրված չեն եղել, և Ֆրանսիան չի ստանա փոխհատուցում դրանց կորստի համար․ գրում է FT-ն՝ հղում անելով Ֆրանսիայի կառավարությանը։

Երկրի մշակույթի նախարարությունը հայտնել է, որ պետությունն ինքն է հանդես գալիս որպես ապահովագրող, երբ ազգային թանգարանների ցուցանմուշները պահվում են իրենց բնորոշ պահեստային վայրերում։

Գողացված իրերի թվում էին կայսրուհի Եվգենիայի ադամանդե բանտը, ինչպես նաև թագուհի Մարի-Ամելիի շափյուղյա թագը, վզնոցը և ականջօղերը։

Անցած կիրակի կողոպուտ էր տեղի ունեցել Լուվրում՝ ընդամենը 7 րոպեում․ 4 գողերին հաջողվել էր ընդամենը 7 րոպեում մտնել աշխարհի ամենահայտնի թանգարանն ու տանել պատմական արժեքավոր 9 զարդ։

Ֆրանսիայի արդարադատության նախարարը կողոպուտն անվանել էր երկրի համար ձախողում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ