Միացե՛ք «Հայաքվեին», որ Արցախը չանցնի թուրքերին․ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ
«Հայաքվե» նախաձեռնությունն Էջմիածնում է․
ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Շատ էիք հարցնում՝ երբ ենք գալու Էջմիածին։
Հիմա եկել ենք՝ չնայած խոչընդոտները շատ էին»,-նշել է նա։
Էջմիածնում «Հայքավե»-ին են միացել նաև Հայաստանում
բնակվող եզդիական համայնքի ներկայացուցիչները։
«Ես 1989 թվականին մասնակցել եմ Արցախի գոյամարտին,
եղել եմ Հադրութի շրջանում։ Ցավոք այսօր Հադրութը գտնվում է ադրբեջանցիների ձեռքի տակ։
Հերոս հայ տղաներ եմ կորցրել։ Մենք կռվեցինք, հաղթեցինք, բերեցինք, հասցրինք այս ժամանակներ,
իմ զարմիկ Քյարամ Սլոյանին գլխատեցին, որ ոտնատա՞կ անեն այդ թափած արյունը։ Կոչ եմ
անում՝ միացեք «Հայաքվե»-ին, որ Արցախը չանցնի թուրքերին։ Պետք է հետ բերենք մեր պատմական
հողերը»,-ասել է Էջմիածնում բնակվող եզդիական համայնքի ներկայացուցիչը։
Էջմիածնում «Հայաքվե» նախաձեռնությունը գործելու
է Վետերանների միության տարածքում՝ Մաշտոցի 8 հասցեում։
«Մենք ոչ մի թիզ հող չունենք զիջելու։ Արյուն
ենք թափել, պայքարել ենք, պահպանել ենք հիմա չենք ուզում կորցնել մեր հայրենիքն ու
մեր սահմանները վտանգի տակ դնել»-նշել է Էջմիածնի վետերաններից մեկը։