Թեհրանում կղողանջեն հայկական եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն Արցախի
Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի որոշմամբ՝ հուլիսի 24-ին
և 25-ին կղողանջեն հայոց եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն Արցախում շրջափակված քաղաքացիների։
Զանգերը կղողանջեն տեղի ժամանակով 12:00-ից՝ 10 րոպե տևողությամբ։
Նախաձեռնության առաջարկն իրանահայ կանանցն է․
օրեր առաջ նրանք հյուրընկալվել էին Թեմի առաջնորդ Գերաշն․ Տ․
Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին և առաջարկներ պարունակող նամակ էին հանձնել՝ Արցախի
ժողովրդին աջակցելու և միջազգային կազմակերպություններում նրանց ձայնը լսելի դարձնելու
համար։