Ադրբեջանը սովամահ է անում 120 հազար մարդու, իսկ Շուշիում արտասահմանցի լրագրողների համար հյուրասիրություն է․ ամերիկացի լրագրողի անդրադարձը
Կովկասում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում հակամարտություններ
և ճգնաժամեր լուսաբանող ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը թվիթերյան իր միկրոբլոգում
լուսանկարներ է հրապարակել հուլիսի 22-23-ում Շուշիում անցկացված մեդիա-ֆորումից, որն
ավարտվել է հյուրասիրությամբ։
«Ադրբեջանի կառավարությունը կրկին սովամահ է անում կողքին ապրող
120 հազար մարդու: Հետաքրքիր է՝ Ղարաբաղ կատարած իրենց նախորդ այցելությունների համար
«ներողություւն խնդրած» արտասահմանցի լրագրողներից քանիսն էին դա արել այս մեկին ներկա
գտնվելու համար»։