07 Ապր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արքայազն Ուիլյամը գահը ստանձնելուց հետո մտադիր է զրկել ընտանիքին թագավորական տիտղոսներից․ The Daily Beast

Արքայազն Ուիլյամը գահը ստանձնելուց հետո մտադիր է զրկել ընտանիքին թագավորական տիտղոսներից․ The Daily Beast

Բրիտանական գահի ժառանգորդը նախատեսում է արմատապես փոխել միապետական ​​ավանդույթները գահը ստանձնելուց հետո․ գրում է The Daily Beast-ը։

Արքայազն Ուիլյամը՝ ապագա թագավոր Վիլհելմ V-ը, մտադիր է զրկել թագավորական տիտղոսներից բոլոր այն հարազատներին, որոնք չեն կատարում պաշտոնական պարտականությունները։ Քենսինգթոնի պալատին մոտ աղբյուրների համաձայն՝ որոշումը նախատեսված է որպես համակարգային բարեփոխում, որը նպատակ ունի կրճատել միապետության «աշխատող» անդամների թիվը։

Արքայադստրեր Եվգենիան և Բեատրիսը, ինչպես նաև արքայազն Հարրին և նրա երեխաները՝ Արչին և Լիլիբեթը, կզրկվեն ոչ միայն իրենց տիտղոսներից, այլև «Ձերդ թագավորական մեծություն» դիմելաձևից։

Այս ծրագրերն իրականացնելու համար ապագա միապետը պետք է հատուկ արտոնագիր տրամադրի, քանի որ գործող օրենսդրության համաձայն՝ անհնար է զրկել արքայազնին կամ արքայադստերը տիտղոսից։ Այս ծրագրի համաձայն՝ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի երեխաները կպահպանեն իրենց տիտղոսները մինչև այն տարիքի հասնելը, երբ նրանք կկարողանան ինքնուրույն որոշել, թե արդյոք ցանկանում են կատարել թագավորական պարտականություններ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026