Ստիպե‘ք դիկտատորին բացել ճանապարհը,
վաղը կարող է ուշ լինել. Սերժ Սարգսյանի բաց նամակը ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին,
ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` խնդրելով կանգնեցնել
հումանիտար աղետն Արցախում։ «Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը. հայասպանությունը
կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների
և երկրների հստակ ուղերձները: Կանգնեցրե՛ք արհավիրքը, ապահովե՛ք արցախցիների տարրական
մարդկային կեցության պայմանները, երաշխավորե՛ք դրանք, այնուհետև անցեք դիվանագիտական
լուծումներ գտնելու ջանքերին, խնդրում եմ ձեզ: Վաղը կարող է ուշ լինել»,- գրել է Սերժ
Սարգսյանը