
National Geographic-ը հրապարակել է 2026 թվականի «Աշխարհի լավագույն վայրերը» ցանկը
Պեկինը, Ռիո դե Ժանեյրոն և Փիթսբուրգը ներառվել են National Geographic-ի 2026 թվականի «Աշխարհի լավագույն վայրերը» ցանկում․ գրում է CNN-ը։
Ցանկում ներառված է պարտադիր այցելության 25 վայր, որոնք ընտրվել են National Geographic ամսագրի խմբագիրների և հետազոտողների միջազգային թիմի կողմից։
«Փիթսբուրգն Ամերիկայում իմ սիրելի քաղաքներից է», – նշել է 137-ամյա ամսագրի գլխավոր խմբագիր Նեյթան Լամփը։
Հարավային Ամերիկայում նրա սիրելի վայրերն են Մեդելյինը և Ռիո դե Ժանեյրոն։
Եվրոպայում Լամփի նախընտրած վայրերն են Օուլուն՝ Ֆինլանդիայում, Գիմարայնշը՝ Պորտուգալիայում, Հալը՝ Անգլիայում։
Ռուանդայի Ակագերա ազգային պարկը National Geographic-ի կողմից ընտրվել է որպես «մեծ հնգյակի»՝ առյուծներ, ընձառյուծներ, ռնգեղջյուրներ, փղեր և գոմեշներ, տեսնելու վայր։
Լամփը զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել նաև այցելել տարբեր վայրեր Ուզբեկստանում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Կանադայում և այլուր։


