Վանաձորում տեղի ունեցած «Ֆեստիվառ» փառատոնի ժամանակ մի երիտասարդ
բեմ է բարձրացել, պարզել Արցախի դրոշը, ինչը ծափերով և վանկարկումներով ողջունել է
հանդիսատեսը։
Տեսանյութը, որում երևում է ոստիկանության կողմից երիտասարդին բերման
ենթարկելու պահը, տարածել է Baku TV ադրբեջանական ալիքը՝ նշելով Վանաձորի ադրբեջանական
կեղծ անվանումը՝ Ղարաքիլիսա։