25 Հոկ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայում Լուվրից հետո ևս մի թանգարան են թալանել

Ֆրանսիայում Լուվրից հետո ևս մի թանգարան են թալանել

Ֆրանսիայում Լուվրից ընդամենը մի քանի ժամ անց ևս մի թանգարան է թալանվել։ Le Figaro-ն հաղորդում է, որ թալանվել է Դենի Դիդրոյի անվան լուսավորության տունը, որը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում։

Անհայտ անձինք գողացել են 18-րդ–19-րդ դարերի ընթացքում հատված ոսկե և արծաթե մետաղադրամների հավաքածուի մի մասը։ Դրանց արժեքը չի բացահայտվում։ Այլ ցուցանմուշներ և արվեստի իրեր չեն տարվել։

 Նշվում է, որ գողերն օգտվել են թանգարանի՝ երկուշաբթի օրերին փակ լինելուց և ներխուժել հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը։

 Քննիչները սա անվանում են «զգուշորեն պլանավորված» կողոպուտ։

Լուվրի կողոպուտը տեղի էր ունեցել անցած կիրակի։ Գողացված զարդերն ապահովագրված չեն եղել, և թանգարանը վնասը գնահատում է 88 միլիոն եվրո։

 

Ռազմագերիներ