08 Մար
2026
1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի քաղաքացին Հայաստան կոկաին է առաքել, Խորվաթիա՝ հաշիշ․ ՊԵԿ-ը սխեմա է հայտնաբերել

Ուկրաինայի քաղաքացին Հայաստան կոկաին է առաքել, Խորվաթիա՝ հաշիշ․ ՊԵԿ-ը սխեմա է հայտնաբերել

Օրերս Զվարթնոց օդանավակայանի բեռնային համալիրում ՊԵԿ մաքսանենգութան դեմ պայքարի վարչության աշխատակիցները,  Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցների հետ համատեղ, մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանին։ Զննման արդյունքում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել են քսուկի տարաներ, որոնց մեջ առկա են եղել ընդհանուր 675 գրամ համաքաշով սպիտակ փոշենման «կոկաին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ․ տեղեկացնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը։

Պարզվել է՝ ով պետք է ստանա առաքանին։ Ըստ տվայլների՝ քաղաքացին պետք է ժամաներ Հայաստանի Հանրապետություն և ստանար հիշյալ առաքանին։ Ժամանելուց հետո նշված քաղաքացու նկատմամբ սահմանվել է հսկողություն։

Ձեռնարկված միջողառումների շրջանակում՝  «կոկաին» տեսակի թմրամիջոցի փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ միջազգային սուրհանդակային առաքանին ստանալուց հետո, ձերբակալվել և Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափխվել Ուկրաինաի քաղաքացի Ա․Բ.-ն։

Միաժամանակ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ձեռք են բերվել տվյալներ, որ Ուկրաինայի քաղաքացին, առաքանին ստանալուց և թմրամիջոցներն իրացնելուց հետո, կրկին թմրամիջոցներով առաքանի ստանալու նպատակով պետք է մեկներ Խորվաթիայի Հանրապետություն։ Ստացված տեղեկությունները փոխանցվել են Խորվաթիայի Հանրապետության իրավապահ մարմիններին, ովքեր զննման են ենթարկել առաքանին և հայտնաբերել են 1300 գրամ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց։

Ձերբակալված քաղաքացին տեղափոխվել է ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նա ձերբակալվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ