28 Հոկ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գրողին հետաքննել ու խուզարկել են Նեթանյահուին քննադատելու համար

Գրողին հետաքննել ու խուզարկել են Նեթանյահուին քննադատելու համար

Գերմանացի գրող և քաղաքական գործիչ Յուրգեն Տոդենհյոֆերը հետաքննվում է սոցիալական ցանցերում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին նացիստների հետ համեմատած գրառումների համար․ գրում է The Telegraph-ը։

Ոստիկանները նաև խուզարկել են «Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն» (CDU) կուսակցության նախկին խորհրդարանականի բնակարանը։

Նշվում է, որ Տոդենհյոֆերը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում «X-»-ում գրառում անելուց հետո։ «Պարոն Նեթանյահու, Ձեր խիղճը Ձեզ երբևէ չի տանջում, երբ պաղեստինցիների հետ անում եք այն, ինչ անիծյալ նացիստներն արեցին հրեաների հետ»,- միկրոբլոգում գրել էր քաղաքական գործիչը։

Տոդենհյոֆերի խոսքով՝ մինչև խուզարկությունը՝ ոստիկանությունը շաբաթներ շարունակ հսկել է նրա բնակարանը։

 

Ռազմագերիներ