«Հայաքվեին» միացել է 38,500 քաղաքացի
Երեկվա տվյալներով՝ «Հայաքվե» նախաձեռնությանը միացել են 38 հազար
500 ՀՀ քաղաքացի։ Նախորդ շաբաթ այդ թիվը 25 հազար էր, ասուլիսի ընթացքում տեղեկացրեց
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Մեկ շաբաթվա ընթացքում 18 հազար 500 քաղաքացի միացել է «Հայաքվե» նախաձեռնությանը։
Ընդհանուր առմամբ՝ 19 հազար 870 քաղաքացի ստորագրահավաքին միացել է Երևանից, 18 հազար
10 քաղաքացի՝ Հայաստանի մարզերից։ Էլեկտրոնային ստորագրության միջոցով «Հայաքվեին»
միացել է 620 քաղաքացի։