
Դուք վախի ու հայկականն ատելու սիմվոլն եք, Ռուբեն Մխիթարյանը՝ սրտացավության․ Մխիթարյան
Ձախ նկարում Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականի երջանկահիշատակ գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանն է․ գրել է Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։
«Մարզչական գործունեության ընթացքում պատրաստել է սպորտի 34 վարպետ, միջազգային կարգի սպորտի 12 վարպետ։ Նրա անձնական սաները մասնակցել են օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների և նվաճել են տարբեր տարիքային խմբերի ու մեծահասակների ավելի քան 150 մեդալ։
Աշոտ Մխիթարյանի աշխատանքի արդյունքում տարբեր միջազգային սպորտային հեղինակավոր հարթակներում Հայաստանի եռագույնը բարձրացել է վերև և հնչել է մեր երկրի հիմնը 50-ից ավել անգամ:
Աջ նկարում նրա որդին է, Ռուբեն Մխիթարյանը, որին 2 ամսով կալանավորել են, որովհետև նա ուղղակի փորձում էր թույլ չտալ ՀՀ քաղաքացիների ծեծը Գյումրիի հրապարակում:
Աշոտ Մխիթարյանը այս երկրի սպորտային սիմվոլներից մեկն է: Ռուբոն՝ սրտացավության սիմվոլն է:
Իսկ դուք վախի ու ցանկացած հայկականի ատելության սիմվոլն եք»,-գրել է Մխիթարյանը։


