
Ռուբենին ձերբակալողները հաշվի չեն առել, որ նրա մեջքին հազարավոր կամավորներից կազմված մեծ թիմ կա․ Կարապետյան
Գյումրիում ժողովրդական բողոքի ժամանակ կալանավորվել են տասնյակ գյումրեցիներ, այդ թվում` մեր Ռուբենը, ով մասնագիտությամբ փաստաբան է, և իր պարտքն էր համարում գտնվել իր համաքաղաքացիների կողքին որպես իրավապաշտպան․ գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Նկարնում կտեսնեք թե ինչպես է Ռուբենը, ձեռքերը վեր բարձրացրած, փորձում հանդարտեցնել իրավիճակը:
Հարյուրավոր մարդկանց անհարկի ձերբակալողները հաշվի չեն առել, որ Ռուբենը «Մեր Ձևով» շարժման անդամ է և նրա մեջքին է հազարավոր կամավորներից կազմված մեր Մեծ Թիմը:
Եկեք պատկերացնենք ապօրինի կալանավորված այն քաղաքացիների և նրանց ընտանիքների վիճակը, ում մեջքին չկան մեծ թիմեր։
Շուտով բոլորս միասին մի մեծ Թիմ ենք լինելու և մարդկանց իրավունքները պաշտպանված են լինելու»,-գրել է Կարապետյանը։


