26 Հոկ
2025
7° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սուրբ Ծննդյան կղզում մարդիկ օգտագործում են այգեգործական գործիքներ՝ «գաղթող» խեցգետիններին օգնելու համար

Սուրբ Ծննդյան կղզում մարդիկ օգտագործում են այգեգործական գործիքներ՝ «գաղթող» խեցգետիններին օգնելու համար

Հնդկական օվկիանոսում գտնվող Սուրբ Ծննդյան կղզու բնակչությունն այգեգործական գործիքներով օգնում է կղզու տասնյակ միլիոնավոր կարմիր խեցգետիններին իրենց ամենամյա միգրացիայի շրջանակում անվտանգ տեղափոխվել դեպի օվկիանոս․ գրում է Euronews-ը։

Ծովախեցգետինների ամենամյա միգրացիան կատարվում է բազմանալու նպատակով։

Նշվում է, որ ծովախեցգետինների «մարդ-հարևաններն» օգտագործում են ճանապարհներից տերևները մաքրելու համար նախատեսված սարքեր և այգու փոցխեր՝ նրանց զգուշորեն հեռացնելու ճանապարհներից կամ խոչընդոտներից և օգնելու հասնել ծով՝ առանց մեքենաների կողմից ճզմվելու կամ ճանապարհին թակարդում հայտնվելու։

Կղզու ազգային պարկի ժամանակավոր կառավարիչ Ալեքսիա Յանկովսկին հինգշաբթի հայտարարել է, որ Հնդկական օվկիանոսում գտնվող այս փոքրիկ ավստրալական կղզում կա մինչև 200 միլիոն էնդեմիկ ծովախեցգետին՝ հայտնի նաև որպես Gecarcoidea natalis։

Ռազմագերիներ