26 Հոկ
2025
7° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որո՞նք են աշխարհի լավագույն ավիաընկերություններն ու օդանավակայանները՝ ըստ Forbes Travel Guide-ի

Որո՞նք են աշխարհի լավագույն ավիաընկերություններն ու օդանավակայանները՝ ըստ Forbes Travel Guide-ի

Forbes Travel Guide-ը հրապարակել է 2025 թվականի աշխարհի լավագույն ավիաընկերությունների ու օդանավակայանների ցանկը։

Նշվում է, որ 2025 թվականի 18 մրցանակներն ընդգրկում են ամեն ինչ՝ սկսած շքեղ առաջին և բիզնես դասի խցիկներից մինչև օդանավակայանների գերազանց ճաշարաններ և սրահներ։

Երկրորդ տարին անընդմեջ Emirates-ը և Delta Air Lines-ը, համապատասխանաբար, հաղթել են «Լավագույն միջազգային ավիաընկերություն» և «Լավագույն ամերիկյան ավիաընկերություն» անվանակարգերում:

Նյու Յորքի LaGuardia-ն անվանվել է «Լավագույն ամերիկյան օդանավակայան», մինչդեռ Singapore Changi-ն ստացել է «Լավագույն միջազգային օդանավակայան» կոչումը: Իսկ Air New Zealand-ն արժանացել է «Տարվա նորարարություն» մրցանակին՝ իր նոր Skycouch նստատեղերի համար:

 

Ռազմագերիներ